Սերժ Սարգսյանն ու միլիարդատեր Սամվել Կարապետյանը հանդիպել են: Այս մասին հայտնում է Կարմեն Դավթյանը:
«Սերժ Ազատիչն ու Սամվել Կարապետյանը քիչ առաջ զբոսնում էին Տաշիրի պուրակում....»,-գրել է նա իր էջում:
Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ այս օրերին Հայաստանում գտնվող Կարապետյանը, ով հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպելու է ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահներին: