Քաղաքական 

Սահմանադրական դատարանը շարունակելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հայցի դիտարկումը

Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 31-ին շարունակելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ հայցի դիտարկումը: Այսօր լսվելու են պատասխանող կողմի, մասնավորապես Կենտրոնական բանկի ներկայացուցչի փաստարկները:  

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 28-ին սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը: Մի շարք դրույթների վիճահարույց լինելու վերաբերյալ հայցը ներկայացրել են ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատուրյանը:

Նույն շարքից