Հասարակություն 

Բողոքի ակցիա­ների հետևում կանգնած է մարզ­պետ Գարիկ Սարգսյանի ազ­գականը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարմարաշենում գործող խոզաբուծարանի դեմ կազ­մակերպվող բողոքի ակցիա­ների հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզ­պետ Գարիկ Սարգսյանի ազ­գականն է և գործում է նրա հովանավորությամբ:

Հակոբյանն ինքն է բոլոր նորմա­տիվները խախտելով՝ 70 տա­րուց ավելի գոյություն ունե­ցող ֆերմայի շրջակայքի հո­ղերը վաճառել: Հիմա էլ ու­զում է զավթել 4,5 հա տա­րածք զբաղեցնող ֆերման, որին տիրանալու անհաջող փորձեր նախկինում էլ է արել: Հակոբյանին թվում է, թե ճա­նապարհ փակելով՝ իրեն կհաջողվի սեփականության ապօրինի վերաբաշխում իրականացնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից