Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է

analitik.am

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերն ամերիկյան հետախուզական անօդաչու սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է Press TV-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավում: Զինվորականներն ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչուին հարվածել են այն բանից հետո, երբ այն հատել է Իրանի օդային սահմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկելու Patriot համակարգեր, ինչպես նաև անօդաչուներ և հետախույզ ինքնաթիռներ: Պենտագոնը նշել է, որ պատերազմ չի ուզում Իրանի հետ, սակայն պաշտպանելու է իր շահերը Մերձավոր Արևելքում:

Նույն շարքից