ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ մտադիր է Ճապոնիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:
«Ես իրոք հաջորդ շաբաթ Ճապոնիայում հանդիպելու եմ նրանց հետ»,-ասել է Թրամփը Fox News-ի հետ զրույցում:
«Ես ցանկանում եմ կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները և կարծում եմ, որ կստացվի դա անել: Ես ցանկանում եմ նաև կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ և կարծում եմ, որ դա էլ կստացվի»,-հավելել է նա: