Հասարակություն 

Սոչիում Նիվան բախվել է զբոսաշրջիկներին. Զոհ ու վիրավորներ կան

Սոչիում ավտովթարի արդյունքում կա մեկ զոհ (կին) և երեք վիրավոր: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նախնական տեղեկություններով, Նիվա մակնիշի ավտոմեքենան, բախվելով Mitsubishi-ի հետ, սլացել է դեպի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ, որտեղ կանգնած են եղել մայրիկներ՝ իրենց երեխաների հետ:

Ողբերգական միջադեպի արդյունքում 40-ամյա կինը, ով զբոսաշրջիկ է, մահացել է, իսկ նրա 7-ամյա որդին հոսպիտալացվել է:

Տուժածներից մյուսը 9-ամյա տղա է, ով գտնվում է կոմայի մեջ: Վթարի արդյունքում տուժել  է նաև վերջինիս մայրը:

Նույն շարքից