Հայաստան Քաղաքական 

Արտակ Զեյնալյանը Հայաստանում չէ

Այսօր՝ հունիսի 20-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ռուստամ Բադասայանին՝ նշելով, թե շատ կարևոր է համարում, որ այսօր՝ այս վճռական փուլում Բադասյանը ղեկավարելու է արդարադատության համակարգի բարեփոխումները. «Որևէ գաղտնիք չկա: Այս առումով մենք գտնվում ենք շատ վճռական ու շրջադարձային փուլում, և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունեն կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում և այդ առոմով շատ կարևոր է, որ արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Արտակ Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Վարչապետը հայտնեց, որ Զեյնալյանը Հայաստանում չէ, դրա համար ներկա չէ նոր նախարարի ներկայացմանը. «Ես համոզված եմ, որ պարոն Զեյանլյանի փորձն ու ներուժը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կունենան»:

«Դատաիրավական բարեփոխումների մասին ես քիչ անց կխոսեմ նաև ԱԺ-ում»,-ասաց Փաշինյանը:

Նույն շարքից