Հասարակություն 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածն ավտոբուսների համար փակ է

analitik.am

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

Ստեփանավան-Տաշիր-Գոգավան

Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

Նույն շարքից