Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը հերքում է, որ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել

analitik.am

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Բիլ Ուրբանը հայտարարել է, որ Իրանը չէր կարող ամերիկյան անօդաչու խոցել: Այս մասին փոխանցում է Associated Press-ը:

Ամերիկացի զինվորականը հայտնել է, որ ամերիկյան անօդաչուն չէր կարող գտնվել իրանական օդային տարածքում:

Ավելի վաղ հայտնվել էր, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկրի հարավում ամերիկյան անօդաչու է խոցել, որը հատել է իրանական օդային տարածքը:

Նույն շարքից