Քաղաքականություն 

Ներիշխանական դավադրությո՞ւն, թե՝ արտերկրում ծրագրված սցենար. Ի՞նչ եղավ Հայաստանում մեկ տարի առաջ

analitik.am

Հենց սկզբից եղան մարդիկ, այդ թվում նաև ես, որ ասացինք՝ սա որևէ կապ չունի հեղափոխության հետ: Հեղափոխությունը քաղաքագիտական լուրջ հասկացողություն է և ունի որոշակի կոմպոնենտներ: Այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Հակոբյանի խոսքերով, երբ գրավվում է պետական պահպանության օբյեկտը՝ Ռադիոտունը, և դրան գնահատական չի տրվում կարելի է երեք տարբերակի մասին մտածել՝ կամ եղել է ներիշխանական դավադրություն, կամ դա արտերկրում ծրագրավորված ինչ-որ սցենար էր, կամ իսկապես օրվա իշխանությունն իրոք կապ չուներ ստեղծված իրավիճակի հետ և չէր հասկանում թե ինչ է կատարվում:

Նախկին պատգամավորի կարծիքով, այս հարցերի պատասխանները պետք է տրվեն, միայն դրանից հետո պարզ կլինի, թե ինչ է եղել Հայաստանում:

Նույն շարքից