Քաղաքական 

Հովհաննես Սահակյանը՝ ԲՀԿ-ի մասին

ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը մեկնաբանում է միայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հայտարարությունները և հիմք ընդունում նրա ասածը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի այն հայտարարությանը, համաձայն որի՝ եթե ԱԺ-ն չընդունի Կառավարության հրաժարականը, ապա բարիկադներ կկառուցեն ու ցնցումներ կիրականացնեն:

 

 

«Երբեմն ԲՀԿ անդամները խոսում են մի բանի մասին, բայց իրական քաղաքականությունը, գործելաոճը լրիվ այլ ուղղությամբ է գնում: Թե որտեղ ինչ բարիկադներ պետք է կառուցի ԲՀԿ-ն, ինձ համար անհայտ է, որովհետև բարիկադներ կառուցողները մի փոքր այլ են: Այն, որ բարիկադների հետևում կռիվ տվողների կեցվածք էլ չունեն, դա էլ է փաստ, և որ բարիկադներ կառուցելու առիթներ չենք տալիս իրենց, դա էլ է փաստ»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

 

 

Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ ինքը լուրջ չի վերաբերում իր գործընկեր ԲՀԿ-ականների բարիկադներ կառուցելու գաղափարին:

Նույն շարքից