Գլխավոր Քաղաքականություն 

Իշխանության մեջ վեհ գաղափարները որոշ մարդկանց կտրել են մայր հողից. Մարուքյան

analitik.am

Մենք գտնում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է և եթե այդպես շարունակվի, մենք շարունակելու ենք քննադատել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Երկրորդ կետը, որին անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորը, խոստումներն են, որոնք, նրա խոսքերով,  դրժվել են, դրանք եղել են միասնական ընդդիմության, վարչապետ Փաշինյանի խոստումները:

Մարուքյանի խոսքերով, պետք է փորձ անել վեր կանգնել ամեն ինչից և ներառական մոտեցումներով հանդես գալ, լինել բոլորի վարչապետը. «Մենք խիստ ձևերով քննադատել ենք սևերի-սպիտակների քաղաքականությունը, որի մասին Երևանի քաղաքապետը վերջերս կրկնեց»:

Պատգամավորը նշեց, որ կարող էր ավելի լավ լինել, արդյունքները կարող էին ավելի լավը լինել, եթե կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող, համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերող, եթե վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից. «Երբ բան ենք ասում, ասում ենք, որ մենք խոսում ենք ժողովրդի պատգամավորի, ներկայացուցչի հետ: Տպավորությւուն է, որ մեզ տարբեր ժողովուրդներ են ընտրել: Վեր կանգնել էր պետք»:

Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Մարուքյանն ասաց, որ բացասական իներցիան շարունակվում է, և բեկումնային փոփոխության համար պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն. «Չեմ կարող ասել, որ մեկ տարվա որևէ ֆունդամենտալ բան է տեղի ունեցել: Երևանը շարունակում է կտրվել մարզերից: Գյումրիում երեկ ջրեհեղեղ էր, գանդոլաներով պտտվում էին, Վենետիկ էր դարձել, դրա դեմ պետք է պայքարել»:

Մարուքյանն ասաց, որ պատրաստ են մինչև վերջ աջակցել ամեն լավ նախաձեռնության, մտավոր, կադրային ներուժը թույլ է տալիս անել դա, ուղղակի իշխանությունը պետք է լինի համագործակցող, ներառական, լինի բոլորի իշխանությունը. «Պետք է արագացնել բոլոր կարևոր ռեֆորմները՝ հավելելով, որ ԼՀԿ-ն իր սկզբունքները կհրապարակի վեթինգի մասով»:

Վերջում Մարուքյանն ասաց, որ Լուսավոր Հայաստանը կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

Նույն շարքից