Հայաստան Քաղաքականություն 

Իշխանությունները երեք կարևորագույն ուղղություններով տապալվեցին. Էլինար Վարդանյան

analitik.am

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում մեկ տարի առաջ, փոփոխությունը չէր, այն հնարավորություն էր կատարելու փոփոխություններ: Այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Էլինար Վարդանյանը:

Վարդանյանի խոսքերով, փոփոխությունները պետք է լինեին երեք հիմնական ուղղություններով՝ ստեղծել հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտ, գնալ հստակ ռեֆորմների ճանապարհով և ունենալ թիմ, որը կաներ այդ ռեֆորմները. «Մենք այսօր ունենք երեք կարևորագույն բաղադրիչների տապալում: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի տապալումը հանգեցնում է մյուսի ավելի ուժեղ տապալմանը: Հեղափոխությունից հետո սիրո ու համերաշխության կարգախոսը փոխվեց, փոխվեց նաև քաղաքական բանավեճի կուլտուրան և ներմուծվեց գավառամտությունը, տգետ հայհոյանքները: Հասարակությունը երկու մասի բաժանելու կուլտուրա ստեղծվեց»:

Նախկին պատգամավորը նշեց, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտները կարիք ունեն, ինչը տեղի չունեցավ, չմշակվեցին նույնիսկ ռեֆորմների տեսակները, չկան այդ մասով հայեցակարգեր, ռազմավարություն. «Եթե չկա տեսլական, ծրագիրը, մնում է տարբեր նշանակումներ անել, սկսել դատավարությունների երկարատև փուլ: Դրանով անընդհատ զբաղեցնում են հասարակությանը: Եթե նույնիսկ լինեին ռեֆորմներ, ո՞ր թիմն էր այն իրականացնելու, ո՞վ էր լինելու դրա հեղինակը: Մենք այսօր ունենք այս երեք պրոցեսների տապալում, որը շարունակվում է:

Իշխանություններն այսօր փակվել են, մեկուսացվել իրենց սենյակներում, ինչը բերում է բանավեճի, նոր ծրագրերի առաջադրման անհնարինության»:

Նույն շարքից