Քաղաքական 

ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղիներ կփնտրի միայն Կիևի հետ. Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում մարտի 30-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղիներ կփնտրի միայն Կիևի հետ և նշել է, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է մասնակցի բանակցություններին, գրում է Deutsche Welle-ն:

«Ուկրաինայի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվի առանց Կիևի: Մենք կաջակցենք ուկրաինացիներին իրենց ապագան որոշելու ձգտումներում»,- ասել է Քերին։

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Փարիզում կայացած հանդիպման շրջանակներում քննարկել են ուկրաինական ճգնաժամի հարցում ընդհանուր և չհամընկնող դիրքորոշումները և պայմանավորվել են շարունակել «շփման կետերի» որոնումները։

Նույն շարքից