Հայաստան Քաղաքականություն Բարի օր 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել տվեց բացառիկ տաղանդի, պոտենցիալ հանճարի

Նիկոլ Փաշինյանի խոսքերով, շատ կարևոր է պրոբլեմների լուծման ճիշտ բանաձևը դնել գործողությունների և տրամաբանության հիմքում:

Այսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում առնվազն վերջին 20 տարում գործել է մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը՝ քաղաքացուն ասել են սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ձեթ, ատամներդ նայելո՞ւ են, կուսակցական խմբակները կգան ձեր գյուղ և քեզ կգրանցեն ցուցակներում. «Մարդուն ասել են՝ քեզ ի՞նչ է պետք, բիզնե՞ս, առ քեզ բիզնես, փո՞ղ, առ քեզ փող: Բայց իմացի՛ր, որ դու չունես քաղաքացիական ինքնություն, ինքնուրույնություն, ոչ մի բան ես, չես կարող ստեղծել որևէ բան: Ասել են, որ իրենք կաշխատեն, կստեղծեն, սուպերմեն են, իսկ մարդիկ ընդամենը պետք է սպասարկեն իրենց: Հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ մենք ամեն մարդու ասում ենք, որ նա բացառիկ տաղանդ է, պոտենցիալ հանճար է և իշխանության դերը ոչ թե մարդու արժանապատվությունը նվաստացնելով թալանածի փշրանքները շպրտելն է, այլ հավատ ներշնչելը մարդու ուժերի նկատմամբ»:

Փաշինյանի խոսքերով, պետք է քաջալերել մարդուն, որ նա հավատա իր ուժերին, ու այսօր այդ փիլիսոփայությունն աշխատում է:

Նիկոլ Փաշինյանը խոսում է յուրաքանչյուր մարդու բացառիկ տաղանդ ու պոտենցիալ հանճար լինելու մասին, սակայն բոլորն են հիշում, թե ինչպես նա դրոշի պատճառով կարգադրեց աշխատանքից ազատել մաքսատան հայտնի աշխատակցին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից