Հայաստան Քաղաքականություն 

Ինչո՞ւ ձեր երեխաների հաշվին 10 միլիոն դոլար չկա. Արարատ Միրզոյանը «կշտամբեց» նախարարներին

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով իշխանությունների վարած կադրային քաղաքանության մասով քննադատություններին, նշեց, որ պետք է կոնկրետ ասել, թե որ կադրի մասին է խոսքը, քանի որ օդի մեջ խոսելու արդյունքում իշխանությունը հնարավորություն չի ունենում շտկել խնդիրը:

Որպես օրինակ Միրզոյանը խոսեց նախարարներ Տիգրան Խաչատրյանի, Ատոմ Ջանջուղազյանի, Հակոբ Արշակյանի, Արայիկ Հարությունյանի մասին՝ նշելով, որ նրանք պատրաստված կադրեր են. «Իհարկե վատ կադրային քաղաքականություն է: Որևէ նախարար չկա, որ 250 անշարժ գույք ունենա: Վատ կադրային քաղաքականություն է»:

Ապա դիմելով նախարարներին՝ Միրզոյանը ասաց՝ մի տարի է աշխատում են, 10 միլիոն դոլարն ի՞նչ է, որ որևէ մեկի երեխայի հաշվին չկա. «Շատ վատ կադրային քաղաքականություն է»:

Նույն շարքից