Քաղաքական 

ԱԺ լսումներ «Ֆեյքերի մասին» օրենքի շուրջ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լսումներ էր կազմակերպել, որը ստացել է «Ֆեյքերի մասին օրենք» անվանումը, որի ժամանակ հիմնական զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, թե «լայք անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց»։

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, թե զրպարտության և վիրավորանքի հարցը, որը հնչում է տարբեր ինետերնետային էջերից, լուրջ ուշադրության կարիք ունի, որը պետք է կանոնակարգվի օրենքով։ «Հիմնական նպատակն է քննարկել միջազգային պրակտիկան, տեսնել հիմնական խնդիրները և համատեղ լուծման ուղիներ գտնել»,- ասաց նա։

Հիմնական զեկուցող, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկու հիմնական հարցադրում ունի. առաջինը՝ լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանություններն են, որոնք վիրավորական, զրպարտչական բույթի են, երկրորդը՝ անհայտ աղբյուրի հետ կապված որոշակի կարգավորումները:

Նա մեջբերեց միջազգային փորձը՝ հղում անելով Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործի հետ կապված որոշումը: Ըստ նրա՝ իրենց կողմից առաջարկած կարգավորումը ավելի մեղմ է, քան գործի որոշումը:

«Այս գործը շատ ավելի խիստ կարգավորումներ է նախատեսում, քան այն կարգավորումը, որը մենք նախատեսել էինք: Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել նույնիսկ վիրավորական մեկնաբանությունները չհեռացնելու համար։ Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»,- նշեց նա:

Արփինե Հովհաննիսյանն անդրադառնալով նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների միջազգային փորձին՝ նշեց, որ կարելի է առանձնացել չորս հիմնական կոնցեպտ: 
Առաջին կոնցեպտը, նրա խոսքով, առավել խիստ պատասխանատվության մոդելն է, երբ համացանցային միջնորդները, ԶԼՄ-ն, պարտավոր են ակտիվ վերահսկողություն իրականացնել լրատվական նյութի տակ տեղ գտած մեկնաբանությունների համար, որը առաջ է բերում բավական խիստ պատասխանատվություն, ԶԼՄ-ն պատասխանատվություն է կրում մեկնաբանությունների համար: Նման խիստ կոնցեպտը, նրա խոսքով, գործում է Չինաստանում, Վիետնամում և այլն:

Երկրորդ կոնցեպտը, Արփինե Հովհաննիսյանի խոսքով, ապահով ապաստարանի ռեժիմն է, որը ընդունված է ԵՄ տարածքում, որի հիմնական շեշտադրումը ծանուցել և հանել սկզբունքն է, որը ընկած է նաև ներկայացվող նախագծի կարգավորումների հիմքում:

«ԵՄ անդամ երկրները պետք է երաշխավորեն, որ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չկրի ծառայություններ ստացողի խնրդրանքով պահպանվող տեղեկատվության համար: Այս մատեցումը ամրագրված է մի շարք այլ երկրներում ևս: Մեծ Բրիտանիայի զրպարտաչական օրենքը նման է այս օրենքին, ըստ որի՝ յուրանքաչյուր մանր գործով չարժե դատարան դիմել: Երբ կայքի օպերատորի մոտ առկա են զրպարտչական կամ վիրավորական բնյութի տվյալներ, իսկ կայքի համար պաշտպանական միջոց է, որ դրանք ինքը չի տեղադրել: Կայքը պարտվում է, եթե հայցվորը բողոք է ներկայացրել, օպերատորն էլ չի պատասխանել դրան սահմանված կարգի համաձայն: Այսինքն՝ անձը պետք է սահմանված բողոք ներկայացնի՝ նշելով, թե ինչո՞ւ է համարում, որ մեկնաբանությունը վիրավորական կամ զրպարտչական բնույթի է: Հայցվորը կայքից կարող է պահանջել իրեն տրամադրել այդ տեղեկությունը տարածած անձի կոնտակտային տվյալները, պահանջել գրառման հեռացում՝ հիմնավորելով ինչու: Սա Մեծ Բրիտանիայի օրենքն է, ամրագրված է ԵՄ տարածքում»,- նշեց նա:

Իսկ երրորդ կոնցեպտը վերաբերում է այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար ամբողջովին պաշտպանվածությանը, որը գործում է ԱՄՆ-ում, Չիլլիում:

ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ լրատվամիջոցը պատասխանատու չէ այլ անձանց կողմից ստեղծված նյութի համար այնքան ժամանակ, քանի դեռ չի միջամտում այդ նյութին: «Չնայած այս ընդհանուր մոտեցմանը, ԱՄՆ-ում ամրագրվել են նաև հետաքրքիր մոտեցումներ: 2013 թ. սեպտեմներին ԱՄՆ Վիրջինիայի դաշնային վերաքննքիչ դատարանը փոփոխել է ստորադաս դատարանի որոշումը և ֆեյսբուքում լայք նշանը համարել է իսկական խոսք: Այսինքն՝ լայք անելը ինտերնետում նույնն է, ինչ քաղաքական պաստառ բացես մեկի տան դիմաց: Սոցցանցերում որոշակի դիրքորոշում արտահայտելը նույնացվում է իրական կյանքում արտահայտած դիրքրոոշման հետ»,- հավելեց նա:

Նույն շարքից