Հասարակություն 

Վանեցյանը չի բացառել ՀԱՊԿ անդամ երկրներից ինֆորմացիայի լուռ արտահոսքը

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խորհրդարանում ներկայացրեց  Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը վերաբերում էր ՀԱՊԿ անդամ երկրների ինֆորմացիան անվտանգությանը, այդ թվում նաև ինֆորմացիայի փոխանակմանը, որը կարող է վերաբերել նաև բացառապես ռազմաքաղաքական բլոկին:

ԱԺ պատգամավորները հետաքրքրվեցին, թե որքանով հավանականություն կա, որ այդ ինֆորմացիան կարող է հայտնվել երրորդ երկրի տրամադրության տակ:

Վանեցյանի խոսքերով, համակարգը փակ է, և երրորդ երկրները չեն կարող հասանելիություն ունենալ դրա նակատմամբ: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, ԱԱԾ տնօրենը նշել է, որ ինֆորմացիայի արտահոսքը կարող է լինել միայն այն դեպքում, եթե ՀԱՊԿ անդամ երկիրը լուռ համաձայնություն ունենա՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել նման սցենարից խուսափելու համար:

Նույն շարքից