Քաղաքական 

Բացահայտվել են Յանուկովիչի քրեական անցյալի գաղտնիքները

Ուկրաինական TCH ալիքի լրագրողները բացահայտել են երկրի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի քրեական անցյալի գաղտնիքները, գրում է Обозреватель-ը։

 

Նրանց տեղեկություններով՝ Յանուկովիչի` պետական պաշտոններ զբաղեցնելուց ի վեր նրա կենսագրությունը հմտորեն մաքրվել է: Ընդ որում՝ փոփոխություններ են արվել նաև բոլոր արխիվներում: Օրինակ՝ շատ փաստեր Յանուկովիչի կենսագրությունից անհետացել են (դատվածությունը երիտասարդ տարիներին):

 

Միևնույն ժամանակ հայտնվել են կետեր, որոնք իրականում չեն եղել: Օրինակ՝ Յանուկովիչի մասնակցությունը 1974-ին Մոնակոյում անցկացված միջազգային ավտոմրցարշավին: Լրագրողները պարզել են, որ նման մրցումներ այդ տարի չեն անցկացվել` ֆինանսական դժվարությունների պատճառով:

 

Բացի այդ,աղբյուրների տվյալներով, Յանուկովիչն Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի հետ կապ ունի Դոնեցկի ընդդիմադիր լրագրող Իգոր Ալեքսանդրովի սպանության հետ (2005թ.):

Նույն շարքից