Գլխավոր Հասարակություն 

Գոռոցներ, քաշքշոցներ, սեռական բնույթի բաներ. Միջադեպ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը:

Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ նիստի ժամանակ, ինչի արդյունքում դատավոր Արմեն Դանիելյանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:

Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ դատավորը պահանջեց հեռացնել Ռոբերտ քոչարյանի դեմ պայքարող կանանցից մեկին: Նա հայտարարեց, որ չի հեռանալու՝ պահանջելով դատարանից հեռացնել կարգադրիչներին: Քաղաքացին հայտնեց, որ մյուս կողմից իրեն հայհոյել են՝ պահաջնելով կարգի հրավիրել մյուս կողմին: Այդ կնոջ ու կարգադրիչների միջև քաշքշոց տեղի ունեցավ, քանի որ քաղաքացին հրաժարվում էր լքել նիստերի դահլիճը:

Ուշադրության կենտրոնում հայտնված կնոջ կողքը նստած մի տղամարդ էլ հայտարարեց, որ մյուս կողմից սեռական բնույթի բաներ են անում:

Դատավորը ընդմիջում հայտարարեց՝ կարգադրելով այդ ընթացքում հեռացնել բոլորին դահլիճից:

 

Նույն շարքից