Քաղաքական 

Բերիո թեմի ազգային առաջնորդարանը հաշվեհամար է բացվել` սիրիահայությանն օգնելու նպատակով

Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով վտանգի մեջ հայտնված հայերին աջակցություն ցուցաբերելու նպատակով Բերիո թեմի ազգային առաջնորդարանը հաշվեհամար է բացել։

 

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքում տեղադրվել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի տարածած հաղորդագրությունը։

 

«Սիրիայի ճգնաժամի հետևանքով վտանգված ժողովուրդն աջակցության, զորակցության և օժանդակության կարիք ունի։ Սիրիահայությունը ևս, անբաժան լինելով սիրիացի ժողովրդից, շարունակում է կրել ճգնաժամի հետևանքները։ Սիրիահայությունը, մեր ազգի և Միջին Արևելքի կարևոր համայնքներից մեկը լինելով, ամբողջ հայության հոգատարությանն է արժանի»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ի կոչերը լայն արձագանք են գտել հայ ժողովրդի զավակների շրջանում։

Սփյուռքում և Հայաստանում հանգանակություններ են իրականացվել, որոնք Կիլիկիո կաթողիկոսարանի միջոցով փոխանցվել են Ազգային առաջնորդարան։

«Բոլոր նրանք, որոնք ազգային գիտակցությունից մղված ցանկանում են իրենց գործնական մասնակցությունը բերել մարդասիրական և ազգօգուտ այս օժանդակությանը, իրենց նյութական նվերները կարող են փոխանցել Կաթողիկոսարան՝ այդ նպատակով բացված հետևյալ բանկային հաշիվներին.

 

Bank:
FRANSABANK SAL, Antelias Branch, Lebanon
Name of account:
CATHOLICOSSAT ARMENIEN DE CILICIE
IBAN:
LB87 0001 0002 4753 8500 0030 3501
SWIFT Code:
FSAB LBBX։

Նույն շարքից