Տեսանյութեր Հասարակություն 

Եթե դու ունես 100 հայ, դու վախենալու բան չունես. Գյորգիևը՝ Ուրգանտին /տեսանյութ/

Մարիանյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դիրիժոր Վալերի Գյորգիևը «Вечерний Ургант» հաղորդման ժամանակ խոսել է այն մասին, թե ով է իրեն օգնել սկսել կարիերան:

Գյորգիևը մասնավորապես ասել է, որ իրեն երաժշտությամբ զբաղվել հորդորել է ազգությամբ հայ հարևան Յուրի Արզումանովը: Դրանից հետո դիրիժորի հայրը դիմել է իր հայ ընկերոջ՝ Լեոն Դավիդովին, ով համապատասխան հարցով զանգահարել է երաժշտական դպրոցի տնօրենին, ով ևս հայ է եղել՝ Հակոբյան ազգանունով:

Ժողովրդական արտիստը պատմել է, որ հետո ստացվել է այնպես ինքը 27 տարեկանում գլխավոր դիրիժոր է նշանակվել Հայաստանում՝ 4 տարի աշխատելով Երևանում. «Այն ժամանակ ինձ ասացին՝ եթե դու ղեկավարում ես 100 հայի, դու վախենալու բան չունես»:

  •  
  •  
  •  
  • 11
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    13
    Shares

Նույն շարքից