Հասարակություն 

Ռամկավար ազատական կուսակցության հայտարարությունը

analitik.am

«Քաղացիական հասարակության հարգելի ներկայացուցիչներ

Ռամկավար ազատական կուսակցության կողմից աշխատանքներ են տարվում հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:

Մշակվող նախագիծը ուղղված է կարգավորելու օտարերկրյա ոչ պետական տարբեր ֆոնդերից ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը՝ հանրային վերահսկողության և հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման նպատակով:

Ս/թ հունիսի 25-ին ժամը 11:30 Անի հյուրանոցի /ք.Երևան, Սայաթ-Նովա 19/ Դվին սրահում տեղի կունենա նշված թեմային նվիրված քննարկում, որի ընթացքում կներկայացվի նաև օրենքի նախագիծը և դրա ընդունմանն անհրաժեշտության հիմնավորումները:

Քննարկման մասնակցելու նպատակով խնդրում ենք, մինչև 22.06.2019 թվականի ժամը 18:00 հաստատել մասնակցությունը՝ մասնակիցների տվյալները /անուն, ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար/ ուղարկելով [email protected] հասեցով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև +37455240427 հեռախոսահամարով:

Նույն շարքից