Միջազգային Քաղաքականություն 

Սա կոմեդիա չէ, սա տրագեդիա է. Պուտինը խոսել է Զելենսկիի նախագահության մասին

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է քաղաքական հարցերը լուծելու մասով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մոտեցումների մասին:

«Նա տաղանդավոր մարդ է, ես հիշում եմ, թե ինչպես էր նա Մոկսվայում ՈւՀԱ-ում ելույթներ ունենում, դա ծիծաղելի էր: Սակայն այն, ինչը մենք հիմա տեսնում ենք, ծիծաղելի չէ: Սա կոմեդիա չէ, սա տրագեդիա է»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքերով, եթե Զելենսկին հայտնվել է նախագահի աթոռին, պետք է լուծի խնդիրները: Մասնավորապես Պուտինի խոսքերով, նա պետք է մտածի Դոնբասում իրավիճակը կարգավորելու մասին:

Նույն շարքից