Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատեց, որ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել

analitik.am

Իրանական երկիր-օդ հրթիռն իրոք հունիսի 19-ին Օրմուզի նեղուցի վրա ամերիկյան հետախուզական անօդաչու է ոչնչացրել: Այս մասին հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:

Ամերիկյան կողմը պնդում է, որ անօդաչուն ոչնչացվել է միջազգային օդային տարածքում իր առաքելությունը կատարելու ժամանակ:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը հայտնել էր, որ ամերիկյան անօդաչու են ոչնչացրել, որը հատել է իրանական օդային տարածքը:

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը նախ հերքել էր դա, սակայն հիմա արդեն հաստատում է ինֆորմացիան:

Նույն շարքից