Ղրիմի և Սևաստոպոլի ոչ մի բնակիչ չպետք է ոչինչ կորցնի Ռուսաստանին միանալուց հետո, այլ կարող է միայն ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրիմում խորհրդակցության ժամանակ։
Ինչպես փոխանցում է ИТАР-ТАСС-ը, վարչապետն ընդգծել է Ղրիմում պաշտոնյաների աշխատանքում բյուրոկրատական քաշքշուկների անթույլատրելիության մասին:
Մեդվեդևն իր տեղակալներին և նախարարներին զգուշացրել է Ղրիմում և Սևաստոպոլում իրավիճակի լիարժեք պատասխանատվության մասին:
Ղրիմցիների կենսաթոշակները կբարձրացվեն մինչև ռուսական մակարդակի` շնորհիվ հատուկ հավելավճարների, հայտարարել է ՌԴ վարչապետը:
Աշխատավարձերը նույնպես կբարձրացվեն, վստահեցրել է վարչապետը` հավելելով, որ Ղրիմի զինվորականները և իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես կստանան ռուսական մակարդակին մոտ աշխատավարձեր:
Մեդվեդևը պահանջել է թողարկել ղրիմցիներին անվճար բուժօգնություն հատկացնելու պետերաշխիքների ծրագիրը։