Հասարակություն Տեսանյութեր 

Մինչև հիմա ամաչում եմ դրա համար. Պուտինը հուզվեց մամուլի ասուլիսի ժամանակ /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 20-ին, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմեց մի պատմության մասին, որի համար մինչև հիմա ամաչում է:

«Դա տեղի է ունեցել 2000-ականների սկզբներին: Ես շատ էի մեկնում տարբեր քաղաքներ, երկրում շատ դժվար իրավիճակ էր: Մի տարծաշրջանում աշխատանքային օրվա վերջում, երբ արդեն ուշ էր ու մութ, փողոցներում ցեխ էր, ես ինչ-որ տեղի էի գնում: Ինձ այդ ժամանակ մոտեցավ մի տարեց կին, ինչ-որ անհասկանալի բան ասաց ու ծնկի իջավ: Հետո նա ինձ նամակ տվեց, ես ասացի, որ անպայման կնայեմ: Վերցրեցի նամակը, տվեցի օգնականիս, և այն կորցրեցին: Երբեք դա չեմ մոռանա: Ես հիմա էլ եմ ամաչում դրա համար»-ասաց Պուտինը՝ հավելելով, որ ինքը ձգտում է լուծել բոլոր խնդիրները, որոնց մասին իմանում է:

 

Նույն շարքից