Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանը վաղվանից չպետք է աշխատանքի գնա. Իմ քայլի պատգամավոր

analitik.am

Հրայր Թովմասյանը ճիշտ կանի վաղը չգնա Սահմանադրական դատարան, որովհետև նա այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանները չպետք է թույլ տան ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության իրավաբան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որ ինքը գնում է ՍԴ ստանձնելու դատարանի նախագահի լիազորությունների կատարումը:

Հարցին, եթե Թովմասյանը մինչ այսօր էլ դատավոր չի եղել, ինչու է ոստիկանությունը թույլ տվել նրան մտնել դատարան, իշխանական պատգամավորն ասաց, որ ոստիկանության գործողությունների օրինաչափության մասին չի կարող խոսել:

Բաղդասարյանը բացատրեց, որ նոր սահմանադրությամբ ՍԴ անդամ պետք է ընտրել այն կարգով, որով ընտրվել է Վահե Գրիգորյանը: Դատավորները, ովքեր այդ ընթացակարգով չեն ընտրվել ՍԴ դատավոր չեն:

 

Նույն շարքից