Քաղաքականություն 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնի հետ

analitik.am

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին»,-գրել է նա թվիթերյան իր էջում։

Նույն շարքից