Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին աշխարհակարգը փոխելու ցանկության մեջ

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Ռուսաստանի քննադատություններին՝ ուղղված Մերձավոր Արևելքում լրացուցիչ ամերիկյան ուժեր տեղակայելուն: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Պենտագոնը նշել է, որ ԱՄՆ գործողությունները սադրանք չեն, իսկ լրացուցիչ ուժերը տեղակայվում են պաշտպանական նկատառումներով: Բացի դրանից, ամերիկյան իշխանությունները Մոսկվային մեղադրել են տասնյակ տարիների խաղաղություն ապահոված աշխարհակարգը և միջազգային համակարգը փոխելու մեջ:

«Ռուսաստանը ձգտել է օգտագործել քաոսը և մեծացնել իր ազդեցությունը՝ դուրս գալով նախկին սահմաններից: Խոսքը մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքին»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից