Քաղաքական 

ՌԴ Պետդումա է ներկայացվել երկքաղաքացիությունը կոծկելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծ

ՌԴ Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է երկքաղաքացիությունը կոծկելու համար վարչական պատասխանատվություն սահմանել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ռուսական խորհդրարանի ստորին պալատի պատգամավոր Սերգեյ Իվանովին:

 

«Օրինագիծն առաջարկում է Ռուսաստանի քաղաքացու կողմից օտարերկրյա պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում  պարտադիր ծանուցում ներկայացնել», — հայտարարել է Իվանովը:

 

Օրինագիծն առաջարկում է 1,5-2,5 հազար ռուբլու վարչական տույժ կիրառել այդ պահանջը չկատարելու դեպքում:

 

Իվանովը նաեւ առաջարկել է բարձր սակագներ կիրառել, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն` պետական իշխանության մարմինների ընտրություններին մասնակցելիս փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ, ինչպես նաեւ պետական պաշտոններ զբաղեցնելիս երկքաղաքացիությունը թաքցնելու համար:

Նույն շարքից