Քաղաքական 

Տիգրան Սարգսյանը մեկնում է Իսպանիա

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:

 

Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը:

 

Տիգրան Սարգսյանը Երեւան կվերադառնա ապրիլի 1-ին:

Նույն շարքից