Քաղաքական 

ՍԴ-ն իր աշխատանքը վերսկսեց դիմող կողմի եզրափակիչ ելույթներով

Դատարանն իր աշխատանքը վերսկսեց դիմող կողմի եզրափակիչ ելույթներով: Մերի Խաչատրյանը հարցրեց, թե ինչպես է պետությունը հայտնաբերելու ինքնազբաղ մարդկանց և նրանցից գանձումներ կատարելու, եթե հաշվի առնելով հանրային դժգոհության աստիճանը, նա ինքը երբեք այդ մասին չի հայտնի կամ ինքը ինքնակամ վճարում չի կատարի:

Պարտադիր կուտակային վճար սահմանողների շրջանակը և տարիքը սահմանելիս՝ օրենքը հակասության մեջ է մտնում ՀՀ սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1 հոդվածների հետ:

Առաջին օրենքով համապատասխան տարիքային ցենզ և գույքային վիճակով պայմանավորված՝ անհավասար սահմանելիս, պարզ չէ, թե ինչ չափորոշիչների, հաշվարկների, և մասնագիտական վերլուծության հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974 թվական հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց:

Նախորդ նիստի ժամանակ պատասխանող կողմից ներկայացուցիչները, ըստ Մերի Խաչատրյանի, չկարողացան պատասխաններ գտնել իրենց՝ դիմողների և բարձր դատարանի՝ ՍԴ անդամների հարցերին:

 

«Արդյոք ողջամիտ, իրավաչափ և արդարացվա՞ծ է այդ խմբի անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելը և տարբերվող ֆինանսական բեռ դնելը»,-հարցրեց Մերի Խաչատրյանը:
 

Նա նշեց, որ անձի իրավական վիճակը վատացնող օրենքները, համաձայն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման՝ հետադարձ ուժ չունեն: Ապա, ավելացրեց, որ աշխատանքի իրավունքի ոչ խտրական իրավահարաբերությունները պետք է կիրառելի լինեն աշխատանքի իրավահարաբերությունների բոլոր բնագավառներում, որոնք համատեղելի չեն, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության հետ:

Ըստ նրա՝ հիմնական գաղափարախոսությունն այն է, որ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները նույն հավասար պայմաններում ավելին խտրական պայմաններում չեն գտնվում մյուս սերունդների հետ՝ չնայած ունեն նույն որակավորումը, անգամ իրենցից մեկ օր առաջ ծնվածների հետ:

Նույն շարքից