Հայաստան Քաղաքական 

Պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշ­խանական կուլիսներում ներկայումս ակտի­վորեն նոր գաղափար է շրջանառվում: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադ­րություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների ար­դյունքներն ամփոփելուց հետո նոր նախա­ձեռնությամբ հանդես գալ: Ըստ այդմ՝ իշխա­նությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ-ում տեղի ունեցած ընտ­րությունների ընթացքը:

Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե ինչ ժամանակա­հատվածի մասին է խոսքը, այսինքն՝ հատ­վածակա՞ն, թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը, մասնավորաբար՝ ար­դյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96թթ. տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները, թե՞ ուսումնա­սիրության «գիծը» կսկսի 1998 թվականից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից