Հայաստան Քաղաքական 

ՔՊ-ում «գրասենյակը մեռավ», սորոսականներն իրենց ահավոր «քցված» են համարում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Բաց հասարակության» ներկայացուցիչները դեռ շոկի մեջ են ՔՊ վարչության ընտրություններից: Ըստ «Իմ քայլի» աղբյուրների` սորոսականները կուռ հանձնարարական են ունեցել անպայման լուրջ ներկայացվածություն ապահովելու վարչությունում, սակայն քվեարկության արդյունքներն արձանագրել էին, որ ՔՊ-ում «գրասենյակը մեռավ», և վերջիններս իրենց ահավոր «քցված» են համարում։

Սորոսականների թևը մտածում է, որ դա իրենց նկատմամբ քաղաքացիական ակցիա էր։ Սկզբում Դավիթ Սանասարյանի հանդեպ, հիմա Արմեն Գրիգորյանի, Մարիա Կարապետյանի և մնացյալի, իսկ հարցը «փաթեթով» կարող է լուծվել, երբ որոշ ժամանակ անց աշխատանքից կազատվի «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանը` կարծում են նրանք: Չնայած այդ ամենին, ասում են իմքայլականները, Փաշինյանը սորոսյան գծից ոչ մի թիզ չի շեղվում. «Վկա` Վահե Գրիգորյանի ընտրությունը, անցումային արդարադատության սորոսյան իդեա-ֆիքսը, ՌԴ դեսպան Կոպիրկինին ԱԳՆ կանչելու արտառոց քայլը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից