ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Դայան Փեյնսթեյնը վստահություն է հայտնել, որ դեռևս հնարավոր է դիվանագիտական ճանապարհով լուծել Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Դայան Փենսթեյնը նման տեսակետի է հանգել` հիմնվելով վերջերս ԱՄՆ նախագահ Բարք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցի վրա, որի ընթացքում վերջիններս պայմանավորվել են Պետքարտուղար Ջոն Քերրի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջիկա հանդիպման շուրջ:
«Յուրաքանչյուր ոք, ով ուսումնասիրել է ռուսական պատմությունը, գիտի թե որքան կարևոր է Ղրիմիը Ռուսաստանի համար: Ղրիմը գերզանցապես ռուսական է» Հանրաքվեն անց է կացվել: Այն արդեն իսկ իրականություն է»,- նշել է սենատորը` միաժամանակ ավելացնելով, որ «Ուկրաինան ուրիշ հարց է»:
Աենատորը Փենսթեյնը լուրջ մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանին ռուսական զինված ուժերի կուտակումների հետ կապված, սակայն միաժամանակ վստահություն հայտնել, որ դեռ պահպանվում է խնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման հնարավորությունը: