Միջազգային Քաղաքական 

Վրաստանի նախագահն ընդհատել է արտասահմանյան այցն ու վերադառնում է Թբիլիսի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհատել է աշխատանքային այցը Բելառուս և վերադառնում է Թբիլիսի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսում իր աղբյուրին:

Աղբյուրի տեղեկություններով, այս պահին Վրաստանի նախագահն արդեն օդանավակայանում է: Օդանավին արդեն թույլ են տվել օդ բարձրանալ:

Հիշեցնենք, որ այս գիշեր Վրաստանում խորհրդարանի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի արդյունքում երկու կողմերում ել տուժածներ կան:

Նույն շարքից