ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը քիչ առաջ ժամանեց աշխատանքի վայր:
Լրագրողների հետ զրույցում Թովմասյանը, պատասխանելով Վահե Գրիգորյանի հայտարարության մասին հարցին, ասաց, որ այս պահին, ինչպես երևում է, ինքն աշխատանքի է գնում, եթե անհրաժեշտություն լինի, ինչ-որ հայտարարություն կանի, նաև կհանդիպի լրագրողների հետ, իսկ այս պահին ասելիք չունի:
Ավելի վաղ ՍԴ անդամ ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ է գնում որպես նախագահ: Դրանից հետո էլ Իմ քայլի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը պետք է թույլ չտա Թովմասյանին մուտք գործել դատարան, քանի որ նա ՍԴ ախագահ չէ: