Քաղաքական 

Երկրի նախագահը դատարանի առաջ կկանգնի մանդատը լրանալուց հետո

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն դատարանի առաջ կկանգնի, երբ տարեվերջին կհեռանա իր պաշտոնից ու կզրկվի անձեռնմխելիությունից: Այս մասին ռումինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հատարարել է երկրի վարչապետ Վիկտոր Պոնտոն:

 

«Կան բազմաթիվ գործեր, որոնք սպասում են, թե երբ է ավարտվելու նախագահի անձեռնմխելիությունը»,-ասել է Պոնտան, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Նա ընդգծել է, որ ԵՄ-ում արդեն դեպքեր են եղել, երբ նախկին նախագահները դատարանի առաջ են կանգնել մանդատը լրանալուց հետո ու ոչ ոք դա քաղաքական հետապնդում չի համարել:

Նույն շարքից