Մուշ քաղաքում հարձակում է իրականացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական գրասենյակի վրա, հաղորդում է թուրքական TRT Haber կայքը։
Մուշի քաղաքապետի ընտրություններում իշխող կուսակցության թեկնածուի հաղթանակից հետո «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցները քարեր են նետել ԱԶԿ-ի գրասենյակի ուղղությամբ, և ոստիկանությունը ստիպված է եղել շենքից տարհանել մարդկանց։
Էրդողանի կուսակցության հակառակորդները նաև կոտրել են խանութների ապակիներ, բանկոմատներ, վնաս են հասցրել քաղաքապետարանի շենքին։
Ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ են օգտագործվել։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում կայացել են ՏԻՄ ընտրություններ, որոնց մասնակցել է 26 քաղաքական ուժ։
Ընտրատարածքների մեծ մասում հաղթել է վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։