Տեսանյութեր Հասարակություն 

Ոստիկանապետ Օսիպյանը՝ Ադեկվադներին բերման ենթարկելու մասին /տեսանյութ/

Վերջին ժամանակներում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները, իսկ վարչապետի ելույթը ես դիտում եմ որպես ելույթ ուղղված այն քաղաքացիներին, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում  օրենքից դուրս որևէ գործողություն անել, կամ փորձեն ինքնահաստատվել: Նրանք կարժանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ոստիկանությունն այնպես չի աշխատում, որ վարչապետն իր ելույթում խոսում է բռնության մասին:

Լրագրողներից մեկը ոստիկանապետին հարց ուղղեց նաև, իր ձևակերպմամբ, հայտնի սևազգեստ մարդկանց ակցիաների և այն տեսակետի մասին, որ ոստիկանությունը վերջիններիս արհեստականորեն բերման է ենթարկում՝ այսպիսով հայտնի դարձնելով նրանց: Երբ ոստիկանապետն ասաց, որ չգիտի, թե ում մասին է խոսքը, արձագանք եղավ, որ խոսքն Ադեկվադի անդամների մասին է: Օսիպյանն ասաց, որ հենց այնպես որևէ մեկը բերման չի ենթարկվում, բերման չեն ենթարկվում նաև սև հագուստի համար․ «Ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով, ինչ էլ անում ենք, անում ենք օրենքներով: Բերման ենք ենթարկել ու ենթարկելու ենք նրանց, ովքեր կփորձեն կարգ խախտել ու հանցագործներին»,-ասաց նա:

Նույն շարքից