Տեսանյութեր Հասարակություն գլխավոր 

Այսօր արդեն շուրջ մեկ ամիս ոստիկանությունը հանդուրժող չէ. Վալերիյ Օսիպյան / տեսանյութ /

Այսօր՝ հունիսի 21-ին, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ոստիկանության զորքերի վարչության զորամասում լրագրողների հետ զրույցում, խոսելով հեղափոխությունից հետո համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին, հայտարարեց, որ թիվ մեկ լավ փոփոխությունն այն է, որ լրագրողները գտնվում են ՀՀ Ոստիկանության զորքերի վարչության զորամասի տարածքում. «Շուրջ մեկ տարի ոստիկանության զորքերը գերազանց կերպով պահում են ՀՀ պետական սահմանը: Նախկինում իրականացնում էին, եղել են առանձնահատուկ կարճաժամկետ առաջադրանքներ, բայց շուրջ մեկ տարի մենք ինքնուրույն պաշտպանություն ենք իրականացնում»:

Ինչ վերաբերում է ուժեղացված ծառայություն իրականացնելուն, Օսիպյանը նշեց, որ այն շարունակական է լինելու, ուժեղացված ծառայությունների միջև ընկած ժամանակահատվածում ևս նման ծառայություն է անցկացվելու, դա լինելու է ոստիկանության առօրյան. «Մենք ոչ ենք ասել իրավախախտին, հանցագործին, ինչ-որ տեղ կարող ենք հանդուրժող լինել քաղաքացիների նկատմամբ, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ, բայց կան այնպիսինները, որոնց հանդուրժողականությունը զրո է: Հայաստանում օրենքը բոլորի համար է, հասարակական կարգը որևէ մեկը չի կարող խախտել: Էլ չեմ խոսում Սահմանադրական կարգի մասին»:

Ոստիկանության հանդուրժողականության մասին խոսելով՝ Օսիպյանը նշեց, որ հեղափոխությունից հետո նման բան եղել է, սակայն այսօր արդեն շուրջ մեկ ամիս ոստիկանությունը հանդուրժող չէ:

Նույն շարքից