Յուրաքանչյուր գրասենյակ, կազմակերպություն, գերատեսչություն ունի մուտք և ելք, որևէ մեկն իրավունք չունի օրենքից դուրս սահմանափակել քաղաքացու տեղաշարժը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով Նարեկ Մալյանի բարձրացրած հարցին, թե ինչու ոստիկանությունը թույլ չի տալիս բողոքի ակցիա իրականացնել բաց հասարակությունների հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մոտ:
Հարցին, թե ինչու դատարանների մուտքերը փակելիս ոստիկանությունը քայլեր չձեռնարկեց, Օսիպյանը նշեց, որ այդ հարցին արդեն մի քանի անգամ պատասխանել է: