Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Վալերիյ Օսիպյանը՝ Հրայր Թովմասյանի մուտքը ՍԴ արգելելու կոչի մասին /տեսանյութ/

analitik.am

Հունիսի 21-ին ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ ոստիկանությունը պետք է թույլ չտա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մուտք գործել Սահմանադրական դատարան, քանի որ վերջինս ՍԴ նախագահ չէ:

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասաց, թե տեղյակ չէ կոչի մասին, բայց կարող է ասել, որ բոլոր տեղերում ծառայություն իրականացնող ոստիկանական ծառայողներն առաջնորդվում են տվյալ հատվածին բնորոշ առանձնահատկություններով, հրաման-հրահանգներով, իրենք գիտեն, թե ինչպես են ծառայելու:

Ինչ վերաբերում է ոստիկանության թվաքանակին, Ոստիկանապետն ասաց, որ ՀՀ Ոստիկանության թիվն այդքան էլ մեծ չէ, նույնիսկ եթե համեմատելու լինենք եվրոպական որոշ զարգացած երկրների հետ. «Նաև ձեզ վստահեցնեմ, որ ոստիկանությունում օպտիմալացում է տեղի ունենում, չի բացառվում, որ կրկնվող ծառայությունները միանան ու դառնան մեկ ծառայություն»:

Նույն շարքից