Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը և պահանջում են Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը:
Նշենք, որ տեղի բնակիչները ՀՀԿ-ական համայնքապետի հրաժարականի պահանջով հանդես են գալիս դեռ անցած տարվանից:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ճանապարհը կբացեն, եթե Գևորգյանը հեռանա: