Հայաստան Քաղաքական Բարի օր 

Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությունն անակնկալ է եղել Լիլիթ Մակունցի համար

Սահմանադրությունը, դրա դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար բոլոր մեկնաբանությունների համար պետք է դիմել Վահե Գրիգորյանին: Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր մարմին, իրավունք չունի մեկնաբանություններ տալու: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, որ ինքը դատարան է գնում նախագահի լիազորությունները ստանձնելու:

Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում այն փաստին, որ Գրիգորյանը խորհրդարանում քննարկումների ժամանակ որևէ անգամ չասաց իր մտադրության մասին և այդ մասին խոսեց միայն ընտրվելուց հետո, Մակունցն ասել է, որ յուրաքանրյուր թեկնածուն ինքն է որոշում, թե երբ հանրայնացնի իր մտադրությունները. «Գրիգորյանը նպատակահարամար գտավ իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ընթացքում, և ես որևէ խնդիր այդ մասով չեմ տեսնում»:

Մակունցի համար Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունն անակնկալ է եղել, սակայն ինքը պարզաբանում չի պահանջել:

Իմ քայլը խմբակցությունում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի մասին քննարկում չի եղել, չեն քննարկել նաև նրա լեգիտիմության հարցը:

Նույն շարքից