Քաղաքական 

Էրդողանը պատերազմ է հայտարարել հակառակորդներին

Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել և պատերազմ է հայտարարել հակառակորդներին, տեղեկացնում է թուրքական Internet Haber կայքը։

 

Նա հիշեցրել է ընտրությունից օրեր առաջ Սիրիայի հարցով տարածված գաղտնի ձայնագրությունը և ասել. «Վաղվանից բոլորը դրա համար պատասխան են տալու»։

Հիշեցնենք, որ ձայնագրությունում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և ուժային կառույցների ներկայացուցիչները խոսում են Սիրիայի ապստամբներին զինելու, սիրիական կողմից Թուրքիայի դեմ սադրանք իրականացնելու և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մասին։

 

Էրդողանը նաև հայտարարել է, թե պատասխան են տալու իրեն կոռուպցիոն հանցագործություններում մեղադրողները։

Ի դեպ, Էրդողանի ելույթին ներկա են եղել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, որդին՝ Բիլալը, և դուստրը՝ Սումեյան, որոնց անունները ևս շրջանառվում էին կոռուպցիոն սկանդալի շրջանակներում։

Նույն շարքից