Թբիլիսիում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների հետևանքով երկու կողմից կան տասնյակ վիրավորներ։ Մեծ թիվ են կազմում արցունքաբեր գազից թունավորվածները։ Երկու երիտասարդ կին զրկվել է տեսողությունից։ Վիրավորների թվում է Թբիլիսիում Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի օպերատոր Գիվի Փեիքրիշվիլին։