Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ Զոուբին հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած կառավարությունը ամեն կերպ նպաստել է Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբի շրջան ահաբեկիչների ներխուժմանը`դրանով խախտելով միջազգային պարտավորությունները` նախատեսված, մասնավորապես, ՄԱԿ-ի N1373 բանաձեւով:
Սիրիայի պետական հեռուստատեսության հետ հարցազրույցում նախարարը նշել է, որ թուրք-սիրիական սահմանին, Քեսաբում եւ այլ շրջաններում Էրդողանի կառավարության իրականացրած թշնամական գործողություններն ապացուցում են ահաբեկչությանն աջակցելուն Թուրքիայի մասնակցությունը, ընդ որում` ոչ միայն Սրիայում, այլեւ Լիբիայում, Թունիսում եւ Եգիպտոսում:
Ազ Զոուբին ընդգծել է, որ այժմ Լաթաքիա նահանգի հյուսիսում կռվող բոլոր գրոհայինները սիրիացիներ չեն: Ըստ նրա` նրանք օտարերկրացի ահաբեկչական խմբավորումներ են, որոնց կազմում հիմնականում սաուդցիներ են, աֆղաններ եւ լիբիացիներ: