Այս գիշեր Իրանը Օմանի միջոցով զգուշացում է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ նախատեսվող ամերիկյան հարձակման մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
ԱՄՆ նախագահը նաև պահանջել է Իրանից բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: Իր ուղերձում ԱՄՆ նախագահը ասել է, որ պատերազմ չի ուզում Իրանի հետ և ցանկանում տարբեր հարցերի շուրջ խոսել Թեհրանի հետ:
Թեհրանին ժամանակ էր տրվել պատասխանի համար: Իրանն իր հերթին հայտարարել է տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին, եթե նման հարված լինի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահը Իրանին հարվածելու համաձայնություն է տվել, սակայն վերջին պահին, երբ օդանավերն արդեն երկնքում են եղել, իսկ նավերը՝ իրենց տեղերում, օպերացիան չեղյալ է համարվել: